Բրոզովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Պրեմիեր լիգայի երկու բարձրակարգ ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին: Armsport-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ հաշվարկված է մինչև 2022 թվականի ամառ, կողմերը դեռ չեն կարող պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ:
Հաղորդվում է, որ այս պահին ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»:
Կարծիքներ