«Ոսկե Ծիրան»-ի շրջանակում անցկացվել է մուլտիմեդիա միջոցառում՝ նվիրված Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակներին

«Ոսկե Ծիրան»-ի շրջանակում անցկացվել է մուլտիմեդիա միջոցառում՝ նվիրված Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակներին

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանի 17-րդ դարում կառուցված պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվել է բացառիկ մուլտիմեդիա միջոցառում՝ նվիրված հայ կինոյի լեգենդներ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակներին։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:

Հիշեցնենք՝ Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, բացման ֆիլմի ռեժիսոր Ջաֆար Փանահին, «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին, հյուրեր, կինոգործիչներ։

Փառատոնը բացվել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։

Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20 -ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում