Մյունխենի իշխանությունները կողմ են Եվրո-2020-ին երկրպագուների ներկայությանը

Մյունխենի իշխանությունները կողմ են Եվրո-2020-ին երկրպագուների ներկայությանը

Գերմանական Մյունխեն քաղաքի ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը Եվրո-2020-ի խաղերը հանդիսականի մասնակցության անցկացնելու հարցի շուրջ:

Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: «Ալիանս Արենա»-ն, որը տեղավորում է 75 հազար հանդիսական, կընդունի 14,5 հազար երկրպագու:

ՈՒԵՖԱ-ի գործկոմը ապրիլի 23-ին վերջնական կորոշի, թե Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը որ քաղաքներում կանցկացվեն: Այժմ հարցականի տակ են նաև Դուբլինում և Մյունխենում կայանալիք խաղերը: Եթե որոշում կայացվի, որ հանդիպումները չեն կայանա այդ քաղաքներում, ապա հնարավոր է, որ հավելյալ 4 հանդիպումներ անցկացվեն Լոնդոնում:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իսպանական Բիլբաո քաղաքը չի ընդունի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը: Բիլբաո քաղաքի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի չի կարողանա ընդունել խաղերը: ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մարզադաշտերը, որոնք կընդունեն հանդիպումները, պարտավոր են ապահովել երկրպագուների անվտանգությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի (առանց Բիլբաոյի) 11 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում,  Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում