ԼՂ նախագահի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա. Սամվել Բաբայան
ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա:
Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:
«Իրենք որ հրաման են ստորագրել, ստորագրել են, որ մինչև հունվարի 1-ը գործում է: Միակ լեգիտիմ մարմինը ԼՂ ԱԺ-ն է, որը պետք է նայի էդ հրամանը, ուղարկի դատարան, կնայեն, թե որքանով է իրավական առումով համապատասխանում դա: Հետո արդեն պառլամենտը կորոշի իր քայլերը: Եթե չի համապատասխանում՝ կհեռացնի նախագահին, կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ամբողջ ժողովրդին վերաբնակեցնել, կամ բանակցել»,- ասել է Բաբայանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու է գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարելու է գոյություն ունենալ։
Կարծիքներ