Արարատի մարզպետը իրանահայ գործարարների հետ քննարկել է մարզում ներդրումներ իրականացնելու հեռանկարները

Արարատի մարզպետը իրանահայ գործարարների հետ քննարկել է մարզում ներդրումներ իրականացնելու հեռանկարները

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ընդունել է իրանահայ գործարարներ Վարուժ Բարոյանին, Անդրե Շահբազյանին և Արաբո Ղազարյանին:

Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Արարատի մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորություններն ու հեռանկարները:

Այս համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մարզի գյուղատնտեսական և անասնաբուծական ոլորտների ներուժը, ինչպես նաև հետագայում խոշոր անասնաֆերմա կառուցելու ծրագրի հավանականությունը:

Իրանահայ գործարարները ցանկություն են հայտնել ներդրումային այս ծրագրի մեկնարկը տալ Արարատի մարզից՝ հետագայում այն մյուս մարզերում ևս ընդլայնելու նպատակով:

Մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պատրաստակամություն է հայտնել մարզպետարանի լիազորությունների և մարզի  հնարավորությունների շրջանակներում աջակցել ծրագրի իրագործմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում