Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
Լեռնային Ղարաբաղի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փասաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Պարոն Բալասանյանը գործի հետ չի առնչվում ընդհանրապես, նա որպես վկա է հարցաքննվել և ես կարծում եմ, որ պարոն Բալասանյանի ցուցմունքները որևէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա»,-ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով քրեական գործից:
Կարծիքներ