Լոռու մարզում 27-ամյա տղան դանակահարել է հարազատ եղբորը

Լոռու մարզում 27-ամյա տղան դանակահարել է հարազատ եղբորը

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ որովայնի շրջանի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են,որ վիրավորը ԼՂ քաղաքացի, Լոռու մարզում ժամանակավորապես բնակվող 40-ամյա Վլադմիրի Մ.-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմանններում, Գուգարք բնակավայրի բնակարաններից մեկում է գտնվում ենթադրյալ կասկածյալը, ում հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, և ոստիկաններն ու պարեկները նրան, ով Արցախի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Արթուր Մ.-ն է, հայտնաբերում են և նշված արարքը կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով տեղափոխում են Ոստիկանության Գուգարքի բաժին:

Կարճ ժամանակ անց Արթուր Մ.-ն խոստովանել է, որ ինքն է դանակահարել և տաբատի գրպանում հայտնաբերվում է հանցագործության գործիք դանակը:

Նա ոստիկաններին հայտնում է նաև, որ այդ դանակով է հարվածել, սակայն չի հիշում քանի անգամ: 

Արթուր Մ.-ն Ոստիկանության Գուգարքի բաժնից ներկայացվում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ «առողջությանը ծանր վնաս պատճառելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում