Դրանց որ թողաս, ամեն բան արել են հանուն Ղարաբաղի, հիմա էլ հանուն Ղարաբաղի մարդկանց վրա են կրակում․ Տարոն Չախոյան
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իբրև Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ խուլիգանությունը հետևանք է Ղարաբաղի շուրջ ծագած վեճի արդյունքում։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
Օրեր առաջ գեներալի կոչումով անձի կողմից խուլիգանական պահվածքը փորձ է արվում հանրությանը ներկայացնել հանուն Ղարաբաղի ծագած բանավեճի հետևանք։ Իբրև Ղարաբաղի թասիբն է պահել, մարդկանց վրա է կրակել։
Դրանց որ թողաս, ամեն բան արել են հանուն Ղարաբաղի։
Բյուջեն կերել են հանուն Ղարաբաղի, բանակը թալանել են հանուն Ղարաբաղի, մարդկանց ունեզրկել են հանուն Ղարաբաղի, ագենտ են դարձել հանուն Ղարաբաղի ․․․ հիմա էլ հանուն Ղարաբաղի մարդկանց վրա են կրակում։
Կարծիքներ