Ուզբեկստանի ՀՕՊ-ը աֆղանական ռազմական ինքնաթիռ է խոցել

Ուզբեկստանի ՀՕՊ-ը աֆղանական ռազմական ինքնաթիռ է խոցել

Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝  պետական սահմանը խախտելու փորձի համար: Գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուզբեկստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

«Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը խոցվել է Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ՝ պետական սահմանը խախտելու փորձի ժամանակ: Ցանկանում ենք բոլոր կողմերին նախազգուշացնել, որ Ուզբեկստանի սահմաններն անձեռնմխելի են»,- նշված է Ուզբեկստանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում