Ըմբշամարտի 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայրը փոխվել է

Ըմբշամարտի 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայրը փոխվել է

Ըմբշամարտի 2022 թվականի աշխարհի առաջնությունը Կրասնոյարսկից տեղափոխվել է Բելգրադ: Այս մասին հայտնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայությունը:

Սկզբնապես Բելգրադում պետք է կայանար 2023 թվականի մրցաշարը, իսկ Կրասնոյարսկում`2022 թ.։ Բայց ռուսական սպորտի դեմ պատժամիջոցների պատճառով երկիրը երկու տարի կորցրեց աշխարհի առաջնություններ կազմակերպելու իրավունքը:

UWW-ն որոշում կայացրեց Ռուսաստանում մրցաշար կազմակերպել 2023 թվականին, քաղաքը կորոշվի առաջիկա ամիսներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում