Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, ևս 3 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1003 դեպք, վարակվածներից 873-ն առողջացել է, 15-ը` մահացել:
5640 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 244 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 13 471 862 է, մահացել է 581 561 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
Կարծիքներ