Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի hետ հանդիպմանը

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի hետ հանդիպմանը

Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնել Վիտինյոն: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Հակոբ Ուզունյանը: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Սարո Գալստյանը: Հավաքականին չի միացել նաև դարպասապահ Ռոբերտ Բոյարկինը: 

 Այսպիսով, մեր թիմի կազմում այսօրվա խաղին նախապատրաստվում են հետևյալ ֆուտբոլիստները.

 Լուան Բարբոսա Մյուլլեր - «Ֆունդաո» (Պորտուգալիա) 

Արտյոմ Զաքարյան - «Լոգիկոն»

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան - «ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան - «Ստալիցա» (Բելառուս)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Նիկիտա Խրոմիխ - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան):

Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում