Կամերային նվագախումբը կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ երաժշտասերներին կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր:
Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Որպես մենակատարներ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, դաշնակահար Նարինե Ենգիբարյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։
Երեկոյին տեղի կունենա Տաթև Ամիրյանի The Birth of the Eternal («Հավերժականի ծնունդը») Դաշնամուրի, լարայինների և հարվածայինների համար գործի համաշխարհային պրեմիերան։
Կհնչեն նաև Էդուարդ Հայրապետյանի «Պոստլյուդ», Լորիս Ճգնավորյանի
Սերենադ 12 լարայինների համար, Միխայիլ Կոկժաևի Կոնցերտինո բլյուզի ոճով՝ դաշնամուրի և լարայինների համար, Ստեփան Շաքարյանի «На волнах блюза» («Բլյուզի ալիքների վրա») ստեղծագործությունները։
Կամերային նվագախումբը պարբերաբար ներկայացնում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հնարավորություն ընձեռելով ունկնդրին ծանոթանալու ժամանակակից ստեղծագործողներին ու նրանց արվեստին, ինչպես նաև հանդիսանալով նոր գործերի կատարման ու առաջմղման խթան
Կարծիքներ