Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումները կընդունվեն առցանց, սպասարկում չի իրականացվի
Հաշվի առնելով 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, «Երևանյան երկխոսություն») և այդ միջոցառումներին օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը, նաև Երևանում երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց և քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն, և սպասարկում չեն իրականացվի:
Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, հայտարարությունը վերաբերում է միայն քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներին, իսկ վարչական շրջանների՝ քաղաքացիներին սպասարկող բաժինները կաշխատեն բնականոն հունով:


Կարծիքներ