Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Իտալիայի նախագահի կողմից պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Գրառման մեջ նաև ասված է. «Շնորհակալություն, մեծ պատիվ է արժանանալ նման շքանշանի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում