ԱԳՆ-ն մտահոգված է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ թույլ չտալու փաստից
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին թույլ չի տրվել մտնել Արցախի Հանրապետություն:
Կարծիքներ