ՌԴ-ԱՄՆ բանակցությունները սպառազինությունների եւ ուկրաինական խնդրի շուրջ կանցկացվեն հունվարի 10-ին
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները սպառազինությունների նկատմամբ հսկողության եւ ուկրաինական խնդրի շուրջ կանցկացվեն հունվարի 10-ին: Այդ մասին անունը չհայտնելու պայմանով լրագրողներին հաղորդել Է ԱՄՆ-ի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչը:
«Երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջը, Ռուսաստանը կարող Է հայտնել իր անհանգստությունները, կքննարկենք նաեւ մեր անհանգստությունները ՌԴ-ի գործունեության կապակցությամբ»,-ասել Է նա: «Կլինեն բնագավառներ, որտեղ մենք կկարողանանք առաջընթացի հասնել, եւ բնագավառներ, որտեղ մեր կարծիքները կտարբերվեն: Դրանում Է դիվանագիտության Էությունը»,- հավելել Է նա:
Պաշտոնյայի խոսքով՝ առանց Ուկրաինայի մասնակցության նրա վերաբերյալ որոշում չի ընդունվի: ԱԱԽ-ի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ հունվարի 12-ին հանդիպում Է պլանավորվել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում, իսկ հունվարի 13-ին՝ ավելի ընդգրկուն տարածաշրջանային հանդիպում, որին պետք Է մասնակցեն Մոսկվան, Վաշինգտոնը եւ մի քանի եվրոպական երկրներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ