Ռուսաստանը և Պակիստանը գազատարի կառուցման պայմանավորվածություն են ձեռք բերել
Ռուսաստանը և Պակիստանը «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցման պայմանավորվածություն ձեռք բերեցին, հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը:
2015 թվականի հոկտեմբերի 16-ի միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը ստորագրել են վարչության պետ Նիկոլայ Շուլգինովը և Ռուսաստանում Պակիստանի դեսպան Շաֆկաթ Ալի-Խանը:
«Ստորագրումը թույլ կտա մեր ընկերություններին մոտ ժամանակներս սկսել ծրագրի գործնական փուլը՝ դրանով իսկ օգնելով պակիստանյան կողմին ամրապնդել իր սեփական էներգետիկ անվտանգությունը և ավելացնել բնական գազի օգտագործում ՝ որպես էկոլոգիապես մաքուր էներգետիկ աղբյուր»,-ասել էՇուլգինովը:
Հյուսիս-հարավ գազատարի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին։Այն 2021-ին վերանվանվեց «Պակիստանական հոսք»: Տարեկան մինչև 12,4 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ 1,1 հազար կիլոմետր երկարության խողովակաշարը պետք է միացնի Պակիստանի հարավում, Կարաչի նավահանգստում գտնվող գազի տերմինալը հյուսիսի ՝ Լահորի հետ:
Կարծիքներ