Քաբուլում թալիբների օդ արձակած անկանոն կրակոցների հետևանքով 17 մարդ է զոհվել

Քաբուլում թալիբների օդ արձակած անկանոն կրակոցների հետևանքով 17 մարդ է զոհվել

Առնվազն 17 մարդ մահացել, 41-ը վիրավորվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից օդ արձակված անկանոն կրակոցների հետևանքով, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիական անձինք տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:

Աֆղանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, թալիբները սկսել են անկանոն օդ կրակել Փանջշիր շրջանը գրավելու առթիվ: Մինչդեռ Փանջշիրում ազգային դիմադրության ներկայացուցիչները հերքել են տեղեկությունն այն մասին, որ ծայրահեղական թալիբները վերահսկողություն են հաստատել շրջանի նկատմամբ:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը կոչ է արել զինյալներին դադարեցնել կրակոցները Քաբուլում, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում