Տարբեր նահանգներից ամերիկահայերը շարժվում են դեպի Վաշինգտոն՝ այսօրվա բողոքի ցույցին մասնակցելու. «Ժամանակ»

Տարբեր նահանգներից ամերիկահայերը շարժվում են դեպի Վաշինգտոն՝ այսօրվա բողոքի ցույցին մասնակցելու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Սպիտակ տան դիմաց տեղի է ունենալու ԱՄՆ հայ համայնքի բողոքի ցույցն ընդդեմ ԱՄՆ իշխանությունների: Ամերիկահայերը չեն պահանջի կորոնավիրուսով հիվանդ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականը, սակայն կպահանջեն, որ Միացյալ Նահանգները ավելի ակտիվորեն պաշտպանի Հայաստանը և Արցախը թուրք-ադրբեջանա-ջիհադիստական հարձակումներից:

ԱՄՆ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ցույցը լինելու է աննախադեպ բազմամարդ, և ԱՄՆ տարբեր նահանգներից ամերիկահայերը արդեն երկու օր է շարժվում են Վաշինգտոնի ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում