Բայդենը վստահ է, որ հաղթելու է
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը վստահ է, որ պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու է, սակայն քվեաթերթիկները հաշվելու համար ժամանակ կպահանջվի, այդ թվում՝ փոստով արտահերթ տրվածները։ Նա այս մասին ասել է Դելավեր նահանգում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարծում ենք, որ այս ընտրություններում հաղթանակի ճանապարհին ենք, բայց անհրաժեշտ է սպասել»,- ասել է Բայդենը։ «Մենք այդ մասին գիտեինք, քանի որ եղել է աննախադեպ արտահերթ քվեարկություն եւ փոստով քվեարկություն, դա ժամանակ է պահանջում։ Մենք պետք է համբերատար լինենք, մինչեւ կավարտվի ձայների հաշվարկի դժվար աշխատանքը»,- հավելել է նա։
Բայդենի կարծիքով՝ երկրում կայացած ընտրությունների ժամանակ տրված ձայների հաշվարկը կարող է տեւել նվազագույնը մինչեւ չորեքշաբթի առավոտ։
Կարծիքներ