Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալուց հետո ոստիկանություն է տեղափոխվել 40-ամյա հետախուզվողը

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալուց հետո ոստիկանություն է տեղափոխվել 40-ամյա հետախուզվողը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալուց հետո Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արթուր Ն.-ն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նա 2020 թ. հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում