Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 58 ավտոմեքենա
Մարտի 22-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ քաղաքներում, Շատջրեք, Սյունիքի մարզի, Վերին Խոտանան, Շիրակի մարզի Աշոցք, Ալվար, Արեգնադեմ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Ֆիոլետովո գյուղում, Վանաձոր-Փամբակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Շատվան և Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան, Սոլակ-Բջնի ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 58 ավտոմեքենա և 71 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Կարծիքներ