Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը.ՀՀ ՇՄՆ
Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը:
Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Ջրային ռեսուրսները ճիշտ ամբարելու ու խնայելու ջանքերն առաջիկայում կարիք կլինի կրկնապատկել: Գլոբալ տաքացման հետևանքով աշխարհում կպակասեն ջրային ռեսուրսները:
Վերջին հարյուր տարում ջերմաստիճանը բարձրանում է, տեղումները՝ պակասում:
Վերջին յոթ տարիները հատկապես խնդրահարույց են: Բնությանն օգնելու գլխավոր քայլը ջերմոցային գազերի ու արտանետումների նվազեցումն է: Բայց կան նաև անապատացումը մեղմելու այլ միջոցներ:
Կարծիքներ