Սաուդյան Արաբիան Հութիների հարձակումների կապակցությամբ ՄԱԿ ԱԽ նիստ է խնդրում

Սաուդյան Արաբիան Հութիների հարձակումների կապակցությամբ ՄԱԿ ԱԽ նիստ է խնդրում

Սաուդյան Արաբիան խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հատուկ նիստ հրավիրել՝ դատապարտելու Եմենի Անսար Ալլահի (Հութի) ապստամբների շարժման հարձակումները թագավորության դեմ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

«Սաուդյան Արաբիայի առաքելությունը Անվտանգության խորհրդին ուղղված իր ուղերձում նշում է, որ թագավորության վրա հարձակումներն իրականացվում են հութիների կողմից Իրանի աջակցությամբ», - մեջբերում է հեռուստաընկերությունը հաղորդագրությունը: «Մենք իրավունք ենք վերապահում ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու համար մեր տարածքը և կոչ ենք անում Անվտանգության խորհրդին նիստ գումարել՝ դատապարտելու ապստամբների կողմից իրականացված հարձակումները»:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում