Հայաստանը մշտական ներկայացուցիչ է հավատարմագրել Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակում և ՄԱԿ-ի՝ այդտեղ տեղակայված երկու գործակալություններում

Հայաստանը մշտական ներկայացուցիչ է հավատարմագրել Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակում և ՄԱԿ-ի՝ այդտեղ տեղակայված երկու գործակալություններում

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի (ՆՄԱԳ, UNON) գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Զայնաբ Հավա Բանգուրային է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ՆՄԱԳ-ում և Նայրոբիում տեղակայված՝ ՄԱԿ-ի երկու գործակալություններում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՆՄԱԳ-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ: Սահակ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խորացնել ՀՀ ներգրավվածությունը Գրասենյակի և Նայրոբիում տեղակայված ՄԱԿ-ի երկու գործակալությունների՝ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) և Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակներում:

Ըստ աղբյուրի՝ կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության և դրա հեռանկարի վերաբերյալ՝ ընդգծելով Կայուն զարգացման «2030թ. օրակարգ»-ի իրագործմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում