Երեւանի քաղաքապետարանը սկսել է ինտենսիվ կերպով տարհանել նաեւ ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը

Երեւանի քաղաքապետարանը սկսել է ինտենսիվ կերպով տարհանել նաեւ ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։
Շրջիկ առեւտրի համար քաղաքի ավագանին, ի կատարումն ԱԺ ընդունած օրենքի, հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Չգրանցված շարժական կետերը կտարհանվեն՝ համապատասխան իրավական հետեւանքներով հանդերձ:
Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը։
Կարծիքներ