Հայ-բելառուսական գիտական համագործակցություն. 6 ծրագիր կստանա ֆինանսական աջակցություն
2021 թվականի հուլիսից կմեկնարկի հայ-բելառուսական համատեղ 6 գիտական ծրագրերի ֆինանսավորումը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թվականի հուլիսի 2-ի թիվ 1053-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի կողմից անցկացվող համատեղ գիտական ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ–ԲՀ ԳՏՊԿ-2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:
Հաղթող ծրագրերը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը, Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Երևանի պետական համալսարանը:
Կարծիքներ