Համայնքապետի պաշտոնը՝ մի կաթիլ մեղր․ բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Եղեգնուտ համայնքի բնակիչները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են, որ համայնքի նախկին ղեկավար՝ Ռազմիկ Մարգարյանը, չվերականգնվի նույն պաշտոնում։
Հիշեցնենք, որ երկրում իշխանափոխությունից հետո, գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ, Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը 2018թ. լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, ինչը չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից: Սակայն Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Վարչական դատարանը Ռազմիկ Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Դրա հիման վրա Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` հունիսի 22-ին անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած թիվ 287 որոշումը։ Եղեգնուտցիները դժգոհ են այդ որոշումից և մինչ օրս պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում համայնքում:
Կարծիքներ