Նորիկ Ամիրխանյանը ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․
« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
1. Նորիկ Ամիրխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-նշված է հայտարարության մեջ:
Ամիրխանյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերի 29-ին։
Հունիսի 1-ին Նորիկ Ամիրխանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ նշելով, որ իր որոշումը պայմանավորված է օրվա իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությամբ, որի հետ ինքը համաձայն չէ։
Կարծիքներ