Ըմբիշ Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Ըմբիշ Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր և կպայքարի ոսկե մեդալի համար:

Կիսաեզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը 72 կգ քաշային կարգում մրցել է Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինի հետ և հաղթել 10։6 հաշվով:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ:

Մ. Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր նորվեգացի Հաավարդ Յորգենսենին: Մարզիկը քառորդ եզրափակչում մրցել է 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Լիտվայի ներկայացուցիչ Կրիստուպաս Շլեյվայի հետ և հաղթել 5։0 հաշվով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ) կիսաեզրափակչում 2:3 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեֆերշաևին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում