Գառնիկ Աթանեսյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի օգնական

Գառնիկ Աթանեսյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի օգնական

Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պաշտոնը:

Նշենք, որ Գառնիկ Աթանեսյանը մինչ Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետի պաշտոնն ստանձնելը՝ 2018-ի հունիսի 29-ից մինչև 2020 թվականի փետրվարի 12-ը, եղել է Արագածոտնի փոխմարզպետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում