Օդեսայում հրթիռային հարված է հասցվել Զելենսկու ավտոշարասյանը
Հունական Prototema թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Օդեսայում հրթիռ է արձակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ։
Այս մասին թերթը տեղեկություն է ստացել Հունաստանի կառավարության անանուն աղբյուրներից։ Ենթադրվում է, որ հրթիռն արձակվել է հունական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Հրատարակության տվյալներով՝ հունական պատվիրակության անդամներից ոչ ոք չի տուժել։
Ըստ հունական լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու ծրագրված հանդիպումից առաջ։
Պայթյունը տեղի է ունեցել Հունաստանի առաքելության վայրից ընդամենը 150 մետր հեռավորության վրա, որում, բացի վարչապետից, եղել են ութ մարդ և անվտնագության աշխատակիցները։
Պաշտոնական հաստատում այս պահին չկա։
Կարծիքներ