Խրամորթի մերձակայքում իրականացվում է Արցախի ուժային կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն
Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի իշխանությունները, ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։
«Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է Արցախի ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։
Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։
Մեկ անգամ ևս կոչ ենք անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ