Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի մրցակիցը չի կարգավորել քաշը, հայ բռնցքամարտիկն անցել է հաջորդ փուլ

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի մրցակիցը չի կարգավորել քաշը, հայ բռնցքամարտիկն անցել է հաջորդ փուլ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր Սերբիայում հանդիպել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամների հետ, ովքեր մասնակցելու են աշխարհի առաջնությանը:

Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ բոլոր մարզիկների տրամադրությունը շատ բարձր է, վնասվածք ու քաշի խնդիրներ չկան:

Այսօր պետք է ռինգ դուրս գային Եվրոպայի Մ22 տարեկանների հաղթող, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Բազեյանը պայքարը պետք է սկսեր 1/32 եզրափակչից, որտեղ մրցելու էր Պուերտո Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկ Ռիվերա Պիզարոյի հետ, սակայն Պիզարոն չի կարողացել կարգավորել քաշը, և հայ բռնցքամարտիկն անցել է հաջորդ փուլ:

Գուրգեն Մադոյանը ռինգ դուրս կգա երեկոյան՝ 22:45-ին: 1/32 եզրափակչում նրա մրցակիցը Սլովենիայի ներկայացուցիչն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում