Խիստ եղանակային պայմաններից առաջացած վնասների ապահովագրական ծախսերը 2021 թվականին կազմել են 2.1 միլիարդ դոլար

Խիստ եղանակային պայմաններից առաջացած վնասների ապահովագրական ծախսերը 2021 թվականին կազմել են 2.1 միլիարդ դոլար

Կանադայում դիտվող խիստ եղանակային պայմանները ֆինանսական ծախսերի անընդհատ աճի պատճառ են հանդիսանում։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ ըստ Տորոնտոյի Աղետների ցուցանիշների և քանակական գնահատման (CatIQ) տվյալների բազայի՝ եղանակային ծայրահեղ երևույթների պատճառով առաջացած վնասների ապահովագրական ծախսերն անցյալ տարի կազմել են 2.1 միլիարդ դոլար։ Անցյալ տարվա ուշագրավ եղանակային ծայրահեղ երևույթներից էին բրիտանական Կոլումբիայի նոյեմբեր ամսին դիտված ջրհեղեղները և Կալգարիայի ամառային կարկտահարությունները։
 1983 թվականից ի վեր գրանցված վնասների ապահովագրական ծախսերի քանակով 2021 թիվը զբաղեցնում է 6-րդ տեղը։ Ըստ Մյունխենի Վերաապահովագրական ընկերության՝ բնական աղետներից առաջացած գլոբալ վնասների փոխհատուցման ծախսերը 2021 թվականին կազմել են 335 միլիարդ դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում