Սպերցյանը խոսել է Սպարտակից կրած պարտության մասին
Էդուարդ Սպերցյանը վստահ է, որ «Սպարտակի» պաշտպանը խախտել էր կանոնները տուգանային հրապարակում իր մասնակցությամբ դրվագի ժամանակ։ Գրում է Armsport.am-ը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի հանդիպման 71-րդ րոպեին «Կրասնոդարի» կիսապաշտպանը մտել է մրցակցի տուգանային հրապարակ, սակայն հարվածից առաջ ընկել ։ Նրա ուսին ձեռքը պահել էր մրցակցի պաշտպան Տոմաշ Տավարեշը։
«Մենք վերահսկում էինք ամբողջ խաղը։ Ինչ եղավ մեզ հետ… Մենք շատ ավելի ուժեղ էինք։ Սա ֆուտբոլ է, էլ ի՞նչ կարող եմ ասել
Իմ հետ դրվագում մաքուր 11 մետրանոց պետք է նշանակվեր մեր օգտին։ Այնտեղ չեն էլ նայում: Չեմ խոսի այդ մասին։
Մեզ շատ էր անհանգստացնում Կադիի վնասվածքը։ Շատ սարսափելի էր։ Մենք մտածում էինք ոչ թե խաղի, այլ նրա առողջական վիճակի մասին»,- ասել է «Կրասնոդարի» կիսապաշտպանը:
Կարծիքներ