Հիանալի կլիներ, եթե Մեսսին և Ռոնալդուն վերադառնային Լա լիգա․ Սերեսո
Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերը։ Մադրիդյան ակումբի ղեկավարը նշել է նաև Կրիշտիանու Ռոնալդուին, ոորը նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Գրում է Armsport.am-ը։
«Կարծում եմ, որ հիանալի կլիներ, եթե Մեսսին Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնային Լա լիգա։
Երկուսն էլ դեռ խաղում են, և լավ կլինի, եթե վերադառնան»,- Սերեսոյի խոսքն է մեջբերել Goal.com։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն չի երկարաձգի պայմանագիրը Մեսսիի հետ և թույլ կտա նրան հեռանալ ակումբից ամռանը։
Կարծիքներ