ԱՄՆ տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել որպես բողոքի նշան Կապիտոլիումի մոտ անկարգությունների կապակցությամբ
ԱՄՆ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն հրաժարական է տվել որպես բողոքի նշան Կապիտոլիումի մոտ անկարգությունների կապակցությամբ:
Չաոն կդառնա կառավարության առաջին պաշտոնյան եւ վարչակազմի ավագ անդամը, ով հեռանալու է իր պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ցույցից հետո, որն ավարտվեց նրանց ներխուժմամբ Կոնգրես եւ 4 մարդու մահվամբ:
«Երեկ մեր երկիրը մի տրավմատիկ իրադարձություն վերապրեց, որից հնարավոր էր խուսափել»,- գրել է Չաոն տրանսպորտի դեպարտամենտի պատասխանատուներին ուղղված իր նամակում, փոխանցում է The Hill: «Վստահ եմ, որ ձեզանից շատերի նման սա խորապես անհանգստացրել է նաեւ ինձ, եւ ես պարզապես չեմ կարող մի կողմում մնալ»:
Նրա հեռացումը կտրուկ նախատինք է նախագահի հասցեին, ով իր ավելի ու ավելի սանձարձակ հռետորաբանությամբ վանում է նույնիսկ իր ամենամոտ կողմնակիցներին: Թրամփի երդմնակալությունից ի վեր Չաոն աշխատել է որպես տրանսպորտի նախարար: Նախագահ Ջորջ Բուշի օրոք նա ութ տարի աշխատել է որպես աշխատանքի նախարար:
Չաոն ամուսնացած է Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի (Կենտուկի նահանգից հանրապետական) հետ:
Կարծիքներ