Ադրբեջանը ինտենսիվ կրակել է Խրամորթի ուղղությամբ. իրավիճակը հանդարտեցրել են ՌԴ խաղաղապահները

Ադրբեջանը ինտենսիվ կրակել է Խրամորթի ուղղությամբ. իրավիճակը հանդարտեցրել են ՌԴ խաղաղապահները

Ադրբեջանական կողմը մարտի 6-ի առավոտյան կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։ Տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։

«Վերջին  օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Հնարավոր  միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի կազմակերպումը։

Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակն հավելելուց հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում