ՌԴ նախագահը հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ՌԴ նախագահը հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Հանդիպումները նախատեսված են հոկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում