Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 33 քաղաքացի
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 140 հազար 744-ի, վերջին 24 ժամում մահացել է 33 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 2194 նոր դեպք, որից 351-ը հոսպիտալացվել է: Երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 202 հազար 55 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն 934 հազար 664-ը: 1441 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 157 հազար 94 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 298 հազար 369 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ է ստացել երկրում արդեն 26 մլն 686 հազար 697 մարդ:
Կարծիքներ