Գումարը տնից գողացել էր հարսը. Արցախի Վանք գյուղում կատարված գողությունը բացահայտվել է
Նոյեմբերի 13-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը Մարտակերտի շրջանի Վանք համայնքի 62-ամյա բնակիչ Տ. Ա.-ին պատկանող առնձնատան 2-րդ հարկի ննջասենյակից գողացել է 800 ԱՄՆ դոլար։
Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ Մարտակերտի շրջանային բաժնի, քրեական հետախուզության վարչության և Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի 25-ին նշված գումարը գողացել է վերջինիս հարսը։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։
Կարծիքներ