Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 237 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 237 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 237 752 820-ի, մահացել է 4 852 463-ը, առողջացել 214 811 867-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարակման ցուցանիշով առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 45 029 387 դեպքով: Կորոնավիրուսից մահերը Միացյալ Նահանգներում հասել են 730 404-ի, առողջացել է 34 480 233 մարդ:

Վարակման դեպքերի թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը: Այս երկրում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 33 922 917 դեպք, մահացել է 450 277 մարդ, առողջացածների թիվը հասել է 33 226 740-ի:

21 532 558 դեպքով երրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան, որտեղ մահացել է 599 865, առողջացել է 20 554 936 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում