Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Հայրապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, գ․ Հաղարծին)։
Մասնավորապես՝
- սննդի կառույցի հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կամ նվազեցրել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսի աճը,
- աշխատանքային մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահանվող,
- չի պահպանվել արտադրական գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,
- խոհանոցում ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին,
- աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր բժշկական զննության։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Կարծիքներ