Ֆրանսիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մակրոնն ընդհատել է Բրյուսել այցը, քննարկվում են արձագանքման «բոլոր տարբերակները»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված է եղել ընդհատել իր մասնակցությունը Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովին և վերադառնալ Ֆրանսիա, որպեսզի նախագահի կառավարության անդամների հետ արտակարգ հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Le Monde պարբերականը։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ ուսումնասիրվում են ստեղծված իրավիճակին արձագանքելու «բոլոր տարբերակները»։
Ֆրանսիայում արդեն երեք օր շարունակվում են ցույցերը և անկարգությունները, որոնք սկսվել են ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո։ Այս գիշեր երկրի տարբեր քաղաքներում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 870 հոգու։
Իլ դը Ֆրանս շրջանում մինչև երեկոյան ժամը 9։00-ը դադարեցվել է բոլոր ավտոբուսների և տրամվայների աշխատանքը։
Մակրոնը հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վնասվել է 492 շենք, հրկիզվել 2000 մեքենա, հանրային ճանապարհների վրա իրականացվել է 3880 հրկիզում։
Կարծիքներ