Առողջապահության նախարարը Գյումրիում մասնակցել է նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը

Առողջապահության նախարարը Գյումրիում մասնակցել է նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ մասնակցել է թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում, այն կապահովի ոչ միայն բժշկական կենտրոնի թթվածնի պահանջարկը, այլև անհրաժեշտության դեպքում բուժհաստատությունը թթվածին կմատակարարի այլ հիվանդանոցների ևս։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում, սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք։

 

Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորել է մարզեր այցելությունները՝ նշելով, որ մարզային այցերը սկսել են Շիրակից և անհրաժեշտություն է տեղում ծանոթանալ ոլորտում առկա հիմնախնդիրներին և նախանշել զարգացման ծրագրերը։

 

Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրու մոր և մանկան ավստրիական ու մի քանի բուժհաստատություն ևս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում