Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին զիջեց Ուկրաինային

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին զիջեց Ուկրաինային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի H խմբի վերջին տուրում Հայաստանի երիտասարդական ընտրանին Երևանում ընդունեց Ուկրաինային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերից և ոչ մեկ չօգտագործեց իր հնարավորությունները: Հավաքականներն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Ուկրաինան երկրորդ կեսի մեկնարկում առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Կուլիևը: Հայաստանի հավաքականը երկրորդ գնդակն ընդունեց սեփական դարպասը 68-րդ րոպեին: Ուկրաինայի ընտրանու կազմում աչքի ընկավ Վիվչարենկոն: Հայաստան-Ուկրաինա`0:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խմբային փուլում վերջինն է մրցաշարային աղյուսակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում