Ինչ է առաջարկում պատգամավոր Բաքոյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է լրացում կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների տոն:
Նման արհեստական տոնի ստեղծումը, կարծում ենք, անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն ունի իր ազգային և կրոնական տոները, որոնք նրանք անարգել տոնում են, իսկ թե ինչ է տալու ազգային փոքրամասնությունների ընդհանրական տոնը, որևէ բացատրություն չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ