Ռուսաստանը կգործարկի «Լունա-25» ավտոմատացված սարքը. Պուտին
Ռուսաստանի Դաշնությունը կվերսկսի իր լուսնային ծրագիրը, խոսքը «Լունա-25» ավտոմատացված սարքի գործարկման մասին է, ասել է Պուտինը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն և համառորեն կիրականացնի տիեզերական ոլորտում իր բոլոր ծրագրերը՝ չնայած դրսի ճնշմանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Բլագովեշչենսկում և ուղևորվել Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայան: Հաստատություն այցելությունը նախատեսված է Տիեզերագնացության օրվա կապակցությամբ:
Կարծիքներ